Երևանի Սարի Թաղի 15-րդ փողոցում ավտոմեքենա է այրվել


11:11 , 16 հունվար, 2023

Հունվարի 16-ին, ժամը 03։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 15-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։42-ին, մարվել՝ 03։47-ին: Այրվել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածն ու սրահը և մոտակայքում գտնվող հացի փռի մուտքի դուռը (մոտ 0.5 քմ)։