«Սիրում եմ կյանքը, հատկապես այն կյանքը, որտեղ դու կաս»․ Անժելա Սարգսյանի և նրա դստեր նոր ֆոտոշարքը


21:49 , 14 հունվար, 2023

Ամերիկաբնակ դերասանուհի Անժելա Սարգսյանն Ինստագրամի իր էջում ֆոտոշարք է հրապարակել դստեր հետ և շնորհավորել նրա 17-ամյակը.

«Այսօր ինձ համար կրկնակի տոն է։ Ոչ միայն իմ Աստծո, այլև` իմ ամենաթանկի ծննդյան օրն է։Ինչ էլ գրեմ, չեմ կարող նկարագրել այն սերը, որ ունեմ քեզ համար։ Իմ ուրախ ու տխուր օրերի հավատարիմ ընկեր, իմ լավագույն խորհրդատու, իմ խելառությունները չկիսող, ինձ անընդհատ իմ տարիքը հիշեցնող, ինձ նախատող, ժամանակից շուտ մեծացած իմ իմաստուն Էակ։Սիրում եմ կյանքը, հատկապես այն կյանքը, որտեղ դու կաս»,- հրապարակմանը կից գրել է նա։