Ուկրայինայի ողջ տարածում օդային տագնապ է հայտարարված․ Կիևում պայթյուն է գրանցվել, աշխատում է ՀՕՊ–ը


18:53 , 14 հունվար, 2023

Այսօր կեսօրին Կիևում պայթյուն է գրանցվել։ Այս մասին հայտնում է «Strana»-ի ուկրաինական լրատվամիջոցը։

Բացի այդ, Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբան հայտարարել է տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համակարգերի կիրառման մասին։ «Կիևի մարզ. ՀՕՊ-ն աշխատում է»,- գրել է նա Telegram ալիքում։

Երկրի ողջ տարածքում հայտարարվել է օդային տագնապ։

Այսօր ավելի վաղ Ուկրաինայում պայթյուններ են գրանցվել Դնեպր քաղաքում, ինչպես նաև Վիննիցայի, Նիկոլաևի, Օդեսայի և Խարկովի մարզերում։ Մասնավորապես, Խարկովում պայթյուններից հետո արձանագրվել են էլեկտրամատակարարման համակարգի աշխատանքի խափանումներ, իսկ մետրոյում գնացքների շարժը կրկին դադարեցվել է։ Ավելի ուշ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են Իվանո-Ֆրանկիվսկում և Տերնոպոլում պայթյունների, ինչպես նաև Վոլինի շրջանում հակաօդային պաշտպանության անձնակազմերի աշխատանքի մասին։