Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով


17:41 , 14 հունվար, 2023

Հանրապետության տարածքում հունվարի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 14-18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում՝ 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: