Պայթյուն է տեղի ունեցել Լիտվան և Լատվիան կապող գազատարում (Video)


00:12 , 14 հունվար, 2023

Lurer.com-ը գրում է.

Պայթյուն է տեղի ունեցել Լիտվան եւ Լատվիան կապող գազատարում, Reuters-ին հայտնել է Amber Grid գազատրանսպորտային համակարգի լիտվացի օպերատորը։

Լիտվայի LRT հանրային հեռարձակողի հրապարակած տեսանյութում երեւում է, որ տարածքում հրդեհ է մոլեգնում։ Օպերատորի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել Լիտվայի հյուսիսում։

Հաղորդվում է, որ զոհեր եւ վիրավորներ չկան։