Հայաստանի իշխանությունը փակում ա բոլոր շանսերը Արցախի Ադրբեջանի կազմում չլինելու համար


21:41 , 13 հունվար, 2023

Հայաստանի իշխանությունը հրաժարվում ա բանակցել Արցախի հարցի կարգավորման շուրջ, շատ լավ իմանալով, որ թշնամին բանակցությունների սեղանի շուրջ չի նստելու ԼՂՀ իշխանության հետ ու քննարկի կարգավիճակի կամ ինքնորոշման իրավունքի հարց։
Պարզ ասած, Հայաստանի իշխանությունը փակում ա բոլոր շանսերը Արցախի Ադրբեջանի կազմում չլինելու համար։ Փակում ա հետևողականորեն ու գիտակցված։
Փակում ա, նախապես ստեղծելով պայմաններ, ստորագրելով փաստաթղթեր, բանավոր թաքուն բաներ պայմանավորվելով, փակուղու մեջ թողնելով 120 հազար մարդու։ Ստեղծել ա հետևողականորեն ու գիտակցված։
ՀՀ իշխանությունը փաստացի հրաժարվել ա և ՀՀ Սահմանադրությամբ իր պարտավորություններից, և իր նախընտրական ծրագրի խոստումներից, և ԼՂՀ իշխանության հետ պայմանավորվածություններից։
Հիմա եթե մենք դիմոքրըսի ենք, իշխանությունը սրանից հետո պիտի հրաժարական տա։ Եթե մենք բռնապետություն ենք, ժողովուրդը պիտի բռնապետից ազատվի։