Ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով


18:17 , 13 հունվար, 2023

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Երևանում այսօր ցերեկը, հունվարի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր ցերեկը Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։

Հունվարի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 14-18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաննեում՝ 5-7 աստիճանով: