Անթալիայի նահանգապետն արգելել է 160 սանտիմետրից ցածր կանանց դուրս գալ փողոց


23:01 , 12 հունվար, 2023

Lurer.com-ը գրում է.

Թուրքական Անթալիայի նահանգապետ Էրսին Յազիջին 160 սանտիմետրից ցածր կանանց կոչ է արել ուժեղ փոթորկի պատճառով դուրս չգալ փողոց, հայտնում է Antalya Hakkinda-ն։

Նրա խոսքով՝ ցածրահասակ կանանց «կարող է քամին քշել», քանի որ քամու արագությունը հասնում է 100 կմ/ժ-ի:

Նախօրեին նահանգում փոթորիկ էր մոլեգնել, ինքնաթիռներն ուղարկվել էին այլ օդանավակայաններ, իսկ այսօր Անթալիայում տեղ-տեղ անձրև է գալիս, իսկ որոշ տեղերում էլ նույնիսկ ձյուն է տեղում։