«Մի փոքր էլ ուղեղիդ վրա աշխատիր»․ Շակիրան նոր երգում անդրադարձել է Պիկեին


21:43 , 12 հունվար, 2023

Ժերար Պիկեի և Շակիրայի հակամարտությունը կարծես թե հավերժ է։ Աստղային զույգը բաժանվել է 2022 թվականի ամռանը։ Ինչպես պարզել են լրատվամիջոցները, Պիկեն, դեռևս ամուսնացած լինելով Շակիրայի հետ, սկսել է հանդիպել մեկ այլ աղջկա՝ 23-ամյա ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի հետ։ Պիկեի և Շակիրայի ամուսնալուծությունից հետո շատ բան է տեղի ունեցել. Օրինակ, երգչուհին շահել է իր երկու որդիների խնամակալության գործը, և «Բարսելոնայի» նախկին պաշտպանն այժմ կարող է տեսնել իր երեխաներին միայն իր համաձայնությամբ։ Իսկ այսօր Շակիրան նոր երգ է կատարել արգենտինացի հայտնի դիջեյ և պրոդյուսեր Բիզարրապի ստուդիայում։ Եվ սա պարզապես թրեք չէ. տեքստը պարզապես լցված է Պիկեի և նրա նոր ընկերուհու մասին ցնցող տողերով: