Հայտնի է, թե ինչ նպատակով է Հայաստան ժամանում Ֆրանսիայի ԱԺ նախագահը


19:16 , 12 հունվար, 2023

Lurer.com-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով հունվարի 12-14-ը Հայաստան կժամանի Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն:

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից, նրան կուղեկցի հայ-ֆրանսիական հարաբերություններում ներգրավված ֆրանսիացի պատգամավորների պատվիրակությունը։ Այցի նպատակն է ամրապնդել երկու խորհրդարանների միջև կապերը և հավաստել Ֆրանսիայի համերաշխությունը Հայաստանին ներկայիս դժվարին համատեքստում։

Ֆրանսիայի ԱԺ նախագահը կհանդիպի իր հայ պաշտոնակցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

Դեսպանությունից հայտնում են, որ Բրոն-Պիվեն կայցելի Ցեղասպանության հուշահամալիր և կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Նա կայցելի նաև Զինվորի տուն և Հայաստանում ֆրանսիական համալսարան։