Զելենսկին կոչ է արել քաղաքացիությունից զրկել ռուսական անձնագրով ուկրաինացիներին


00:28 , 12 հունվար, 2023

Tert.am-ը գրում է.

Վլադիմիր Զելենսկին ասել է, որ անհրաժեշտ է ուկրաինական քաղաքացիությունից զրկել ռուսական անձնագիր ունեցող ուկրաինացիներին։

Նա հայտնել է, որ հավանություն է տվել արգելված Ընդդիմադիր պլատֆորմի պատգամավորներին՝ Վիկտոր Մեդվեդչուկին, Անդրեյ Դերկաչին, Տարաս Կոզակին և Ռենատ Կուզմինին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին որոշմանը։

«Մեր խնդիրն է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն երկքաղաքացիություն, եռաքաղաքացիություն, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիություն, ովքեր ունեն հոգևոր կամ քաղաքական ազդեցություն մեր երկրի վրա, բոլոր այդ մարդիկ պետք է մնան միայն մեկ՝ Ռուսաստանի քաղաքացիությամբ և ապրեն համապատասխան պետությունում»,- ասել է Զելենսկին։