Արցախից հրաժարվելու գնով ՀՀ տարածքները պահելու թուլամորթի քաղաքականությունը վաղը վերածվելու է Սյունիքից հրաժարվելու և մնացածը պահելու կործանարար քաղաքականության


19:17 , 11 հունվար, 2023

Նիկոլն այդպես էլ չհասկացավ մի պարզ ճշմարտություն. որպեսզի կարողանա պահել իր ասած ՀՀ 29800 քառակուսի կիլոմետրը, առնվազն Արցախի ինքնորոշման իրավունքի, Շուշիի և Հանդրութի դեօկուպացիայի հարցերը պետք է լինեն Հայաստանի Հանրապետության օրակարգում: Այլապես Արցախից հրաժարվելու գնով ՀՀ տարածքները պահելու թուլամորթի քաղաքականությունը վաղը վերածվելու է Սյունիքից հրաժարվելու և մնացածը պահելու (և այդպես շարունակ) կործանարար քաղաքականության:
Պարզ երևում է, որ Ադրբեջանը կանգ չի առնելու: