Երվանդ Թարվերդյանը Գլենդելի քաղաքապետի հետ քննարկել է Սփյուռք - Հայաստան կապերի ամրապնդման, զարգացման և համագործակցության հեռանկարների վերաբերյալ հարցեր


15:41 , 11 հունվար, 2023

Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգներում գտնվող «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քասախյանին։

Ինչպես նշում է Երվանդ Թարվերդյանը, Արտաշես Քասախյանի հետ քննարկել են Սփյուռք-Հայաստան կապերի ամրապնդման, զարգացման եւ համագործակցության հեռանկարների վերաբերյալ հարցեր։ Հանդիպման մասնակիցները երկուստեք դատապարտել են Ադրբեջանի գործողությունները կապված Լաչիչնի միջանցքի հետ։

Երվանդ Թարվերդյանի խնդրանքով Քաղաքապետ Քասախյանը ներկայացրել է Գլենդելի կառավարման համակարգային մոդելը։ Ըստ Թարվերդյանի, դրանցից որոշները հետագայում կարող են ներդրվել Երեւանի կառավարման ոլորտում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: