Tert.am-ը գրում է.
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաջորդ շաբաթ կազմակերպելու է Ուկրաինային ռազմական օգնության դոնորների հերթական հանդիպումը՝ հիսուն երկրների ակնկալվող մասնակցությամբ։
Այս մասին ասել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը։
«Կոնտակտային խմբի» ամենամսյա հանդիպումը կանցկացվի Գերմանիայի Ռամշտայն ամերիկյան ավիաբազայում։