Սկալոնին խոսել է Մեսսիի՝ ԱԱ 2026-ին մասնակցելու հավանականության մասին


22:49 , 10 հունվար, 2023

Armsport.am-ը գրում է.

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին չի բացառել, որ հարձակվող Լիոնել Մեսսին կարող է ազգային հավաքականի կազմում մասնակցել ԱԱ 2026-ին։

«Կարծում եմ, որ դա հնարավոր է, թեև շատ բան կախված կլինի հենց Մեսսիի ցանկությունից։ Ամեն ինչ կախված կլինի նրանից։ Դժվար է ասել, թե ինչ կլինի այս ընթացքում, ինչպես նա իրեն կզգա։

Նրա համար դռները միշտ բաց կլինեն։ Նա երջանիկ է խաղադաշտում, և այն, որ նա խաղում է, լավ է մեզ համար»,- ասել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչը Radio Calvia-ի հետ զրույցում։