Իմ հայ ժողովուրդ, ինչու՞ ամենավճռական պահին ճակատագիրդ վստահեցիր ամենադավադիր կերպարին


17:04 , 10 հունվար, 2023

Կապիտուլյանտն ասում է, իբր միջազգային հանրությունն Արցախը միշտ համարել է Ադրբեջանի մաս: Եվ սա ասում է մեկը, ով 2018թ. ից նստել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիմաց ու իբրև թե բանակցել նույն ԵԱՀԿ ՄԽ կողմից ընդունելի ինքնորոշման իրավունքի համար:
Սա ասում է մի մարդ, ով իբրև թե բանակցել է նույն Ալիևի հետ, որը 2016թ. հոկտեմբերին ասում էր, որ միջազգային հանրությունն իրեն ճնշում է որպեսզի ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը:
Ախր, սիրելի իմ հայ ժողովուրդ, ինչու՞ ենք մենք այսքան անբախտ: Ինչու՞ ամենավճռական պահին ճակատագիրդ վստահեցիր ամենադավադիր կերպարին: