Սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է․ ԱՆ


21:57 , 9 հունվար, 2023

Սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է
Ներկայումս, հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են 2022-2023 սեզոնի համար նախատեսված գրիպի քառավալենտ պատվաստանյութերով: Սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն իրականացվում են կամավոր սկզբունքով պետական պատվերի շրջանակներում ռիսկի խմբերի և առողջ բնակչության շրջանում` առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկա, ամբուլատորիա)` անկախ կցագրման վայրից։