Ռուսլան Մալինովսկին տեղափոխվեց Մարսել. պաշտոնական


22:55 , 9 հունվար, 2023

Armsport.am-ը գրում է.

Կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին «Ատալանտայից» տեղափոխվեց «Մարսել»։ Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի կայքը։

Ֆրանսիական ակումբը 29-ամյա ֆուտբոլիստին վարձավճարով վերցրել է մինչև մրցաշրջանի ավարտը՝ գնելու հնարավորությամբ։ Մալինովսկու պայմանագիրը «Մարսելի» հետ նախատեսված կլինի մինչև 2027 թվականը:

Գործարքը գնահատվում է 10 մլն եվրո։ Եվս 3 միլիոն «Ատալանտայից» կարող է ստանալ որպես բոնուս։

Հիշեցնենք, որ Մալինովսկին «Ատալանտայում» հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։