Ռուսաստանում Ան-26 ինքնաթիռի դուռը բացվել է թռիչքի ժամանակ


17:16 , 9 հունվար, 2023

Tert.am-ը գրում է․

«ԻրԱէրո» ավիաընկերության՝ Յակուտ Մագանից Մագադան թռնող Ան-26 մարդատար ինքնաթիռի դուռը բացվել է  թռիչքի ժամանակ։ Տեսանյութը հրապարակված է սոցցանցերում, գրում է gazeta.ru-ն:

Ուղևորներից մեկի նկարահանած կադրերում երևում է, որ ինքնաթիռի պոչի հատվածում գտնվող դուռը բացվել է։ Այդ պահին ինքնաթիռն արդեն հասցրել էր մի քանի կիլոմետր բարձրանալ գետնից։ Անձնակազմը որոշել է վերադառնալ օդանավակայան։ Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։