Սա նույն Սոնան ա, որի միսը մի շաբաթ առաջ ծամում էին պսևդոհայրենասերներ պոպուլիստները. ինքը երեկ Գորիսում երգում էր Հայաստանում մնացած արցախցի երեխաների ու երիտասարդների համար (Video)


10:33 , 9 հունվար, 2023
«...Սիրուս այգեստանն ես,
Սիրտն ես սարերի,
Հայի ապաստանն ես,
Սիրտն ես հայերի»:
Սոնա Ռուբենյանը Գորիսում սիրուն ու անմիջական «համերգ» ա տվել բլոկադայի պատճառով Հայաստանում մնացած արցախցի երեխաների ու երիտասարդների համար:
Սա նույն Սոնան ա, որի միսը մի շաբաթ առաջ ծամում էին պսևդոհայրենասերներ պոպուլիստները, սա նույն Սոնան ա, ով, չնայած իր հասցեին չարախոսություններին, շարունակում ա շատ ավելին անել, քան ողջ օրը բաց նամակներով հայրենիք «փրկողները»: