Բրազիլիայում ցուցարարները գրավել են նախագահական նստավայրը և Կոնգրեսի ու Գերագույն դատարանի շենքերը․ ավելի քան 400 մարդ բերման է ենթարկվել (Video)


09:45 , 9 հունվար, 2023

Tert.am-ը գրում է.

Հունվարի 8-ին նախագահական ընտրություններում պարտված Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կողմնակիցները զանգվածային անկարգություններ են սկսել մայրաքաղաք Բրազիլիայում՝ բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ Փայտերով ու քարերով զինված ցուցարարները գրավել են մայրաքաղաքի Կոնգրեսի շենքը, ներխուժել նախագահական նստավայր (Պլանալտո պալատ), ինչպես նաև մտնել Գերագույն դատարանի շենք, որտեղ կոտրել են կահույքն ու խարույկներ վառել, փոխանցում է CNN Brasil-ը։

Զանգվածային անկարգությունների կապակցությամբ նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան մայրաքաղաքում մինչև հունվարի վերջ արտակարգ դրություն է հայտարարել։

Նախնական գնահատականներով՝ անկարգություններին մասկացել է մոտ հինգ հազար մարդ։ Ինչպես իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է Բրազիլիայի դաշնային շրջանի նահանգապետ Իբանես Ռոշան, անկարգություններին մասնակցելու համար բերման է ենթարկվել ավելի քան 400 մարդ։ Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ձերբակալվածներին կարող է սպառնալ մինչև 12 տարվա ազատազրկում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: