Charlie Hebdo-ի ծաղրանկարները դիվանագիտական լարվածություն են առաջացրել Թեհրանի և Փարիզի միջև. Ֆրանսիայի դեսպանին կանչել են Իրանի ԱԳՆ


12:39 , 6 հունվար, 2023

Tert.am-ը գրում է.

Թեհրանում Ֆրանսիայի դեսպան Նիկոլա Ռոշին կանչել է Իրանի արտգործնախարարությունը՝ ի նշան բողոքի ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի կողմից երկրի բարձրագույն կրոնական առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի տասնյակ ծաղրանկարների հրապարակման վիրավորական քայլի դեմ, հայտնում է tasnimnews.com-ը:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի կերպ ընդունում իր սրբություններին, իսլամական, կրոնական և ազգային արժեքներին ուղղված վիրավորանքները», - հանդիպման ընթացքում Ֆրանսիայի դեսպանին ասել է ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, ասվում է հայտարարության մեջ:

«Ֆրանսիան իրավունք չունի խոսքի ազատության պատրվակով արդարացնել այլ երկրների և մուսուլմանական ազգերի սրբություններին ուղղված վիրավորանքները», - նշել է նա՝ արտահայտելով Իրանի «խիստ բողոքը» Ֆրանսիայի կառավարությանը։

Ավելի վաղ Charlie Hebdo-ն հայտնել էր, որ պատրաստվում է հատուկ համար թողարկել՝ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի ծաղրանկարներով: Շաբաթաթերթը դեկտեմբերի սկզբին մրցույթ էր հայտարարել համապատասխան ծաղրանկարների ստեղծման համար։ Արդյունքում Charlie Hebdo-ն հրապարակել է տասնյակ ծաղրանկարներ, որոնք ծաղրում են Իսլամական Հանրապետության բարձրագույն կրոնական և քաղաքական գործչին: 

 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: