Ալիևի ստեղծած հասարակությունը գրեթե ամբողջությամբ թունավորված է այլատյացությամբ. Արցախի ՄԻՊ


18:23 , 5 հունվար, 2023

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Ցանկանու՞մ եք պատկերացում կազմել Ադրբեջանում հայատյացության մասշտաբների մասին, կարդացե՛ք իմ ցանկացած գրառման տակ արված մեկնաբանությունները։ Բռնապետ Ալիևի ստեղծած հասարակությունը գրեթե ամբողջությամբ թունավորված է այլատյացությամբ»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը: