«Հիմա պատկերացրեք, որ ձեր 13 տարեկան երեխան շրջափակման մեջ է: Պատկերացրեք ու փորձեք չգժվել…». Նարեկ Մալյան


15:42 , 4 հունվար, 2023

Աննա Մանգասարյանը Արցախից եկել էր Երևան իր մայրիկի մահվան տխուր առիթով: Աննան բլոկադայի պատճառով չի կարողանում վերադառնալ տուն իր 13 տարեկան երեխայի մոտ: Ամանորյա տոները փոքրիկը դիմավորեց առանց մայրիկի: Բլոկադան շարունակվում է:

Մայր ու երեխա չեն կարողանում միանալ: ԴԸմոքրԸսի աշխարհը չի տեսնում հումանիտար աղետը:

Հիմա պատկերացրեք, որ ձեր 13 տարեկան երեխան շրջափակման մեջ է: Պատկերացրեք ու փորձեք չգժվել…