Այսօր Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է


17:56 , 1 հունվար, 2023

Այսօր`հունվարի 1-ին, Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է։
Յուրաքանչյուր հայ, ում համար հայրենիքն ու ազգը թանկ լինելուց բացի նաև հավիտենական արժեք ունեցող հասկացություններ են, պետք է իմանա Նժդեհի մասին, ապրի Նժդեհի գաղափարներով: Իզուր չէին Նժդեհի մտահոգությունները և’ այնժամ և՛ հիմա, թե՝ հայրենասիրությունը այլևս բավարար պայման չէ հայրենիքի փրկության համար… հայրենապա՛շտ պիտի լինենք:
Հ.Գ Վստահաբար ազգային վերածնունդ լինելու է: Եվ սրանում համոզվում ենք, երբ ծաղկիներ վաճառող երիտասարդը, ով նաև պատերազմի մասնակից էր, իմանալով, որ ծաղիկները Նժդեհի ծննդյան օրվա առթիվ է, նվիրեց մեզ այս ծաղիկները և խնդրեց, որ իր փոխարեն ևս ծաղիկներ խոնարհենք։