Կիևում հնչել են պայթյուններ. Ռուսաստանը գործարկել է մոտ 30 անօդաչու՝ վնասելով կարևոր էներգետիկ օբյեկտ


18:50 , 2 հունվար, 2023

Tert.am-ը գրում է.

Կիևում հունվարի մեկին երեք նոր պայթյուն է հնչել, հաղորդում է ուկրաինական ТСН լրատվական գործակալությունը։

Կիևի ռազմական վարչակազմի տվյալներով՝ քաղաքում աշխատում է հակաօդային պաշտպանության համակարգը։

Պայթյուններ են լսվում նաև Կիևի մարզի Վիշգորոդ քաղաքում։

Մայրաքաղաքում և Կիևի մարզում գրեթե երկու ժամ է, ինչ հնչում է օդային հարձակման ահազանգ։

Հաղորդվում է, որ ռուսական կողմը ընդհանուր առմամբ գործարկել է մոտ երեք տասնյակ անօդաչու թռչող սարք, ինչի հետևանքով վնասվել է կարևոր ենթակառուցվածքային էներգետիկ օբյեկտ։