Գեղարքունիքում Mercedes-ը բախվել է կայանված Lada-ին, անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց․ Shamshyan.com


14:13 , 2 հունվար, 2023

Shamshyan.com-ը գրում է.

Դեկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Լարիսա Մ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Հրազդան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանված վիճակում գտնվող Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Աշոտ Գ․-ին պատկանող «VAZ 21120» մակնիշի ավտոմեքենային, որից հետո բախվել գազատար խողովակներին։

 

Mercedes-ի ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 14-ամյա Ռուբեն Բ․-ն և 13-ամյա Նարեկ Շ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։