Armsport.am-ը գրում է․
«Չելսին» կարծում է, որ կիսապաշտպաններ Ն’Գոլո Կանտեն և Ժորժինյոն նոր պայմանագրեր կկնքեն ակումբի հետ:
Ինչպես հայտնում է The Times-ը, լոնդոնյան ակումբի լավատեսությունն այս հարցում գնալով աճում է։
«Չելսիի» նոր տրանսֆերային բաժինը ակումբի համար առաջնահերթություն է համարում կիսապաշտպանության ուժեղացումը: Կիսապաշտպաններ Էնցո Ֆերնանդեսը, Ջուդ Բելինգհեմը և Դեկլան Ռայսը լոնդոնցիների թիրախում էին առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում: Չնայած դրան, «Չելսին» ցանկանում է պահել Կանտեին և Ժորժինյոյին և հավատում է, որ նրանք կմնան:
Ժորժինյոյի և Կանտեի պայմանագրերն ուժի մեջ են մինչև 2023 թվականի հունիսը։
Ֆրանսիացի Կանտեն վերջին անգամ խաղացել է օգոստոսի 14-ին՝ ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայի երկու հանդիպում անցկացնելով: