Մենք պետք է հաղթանակով ավարտեինք այս անմոռանալի տարին. Անչելոտի


18:13 , 31 դեկտեմբեր, 2022

Armsport.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է «Վալյադոլիդի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0).

«Մենք պետք է հաղթանակով ավարտեինք այս անմոռանալի տարին: Այո, մենք լավ չպաշտպանվեցինք, բայց դա մի հանդիպում էր, որը պետք է հաղթեինք:  Ի վերջո, մենք երեք միավորով հեռանում ենք: Կարևոր է, որ Բենզեման և Կուրտուան ցույց տվեցին գերազանց խաղ Ազարը կխաղա հաջորդ հանդիպմանը»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում  ակումբի պաշտոնական կայքը։