Արմեն Հակոբջանյանը նշանակվել է Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար


16:13 , 31 դեկտեմբեր, 2022

Armenpress.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 30-ի որոշմամբ Արմեն Հակոբջանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում: