Հունվարի 1-ից ընտանեկան և սոցիալական նպաստների, եռամսյակային հրատապ օգնության չափերը կբարձրանան


12:12 , 30 դեկտեմբեր, 2022

Armenpress.am-ը գրում է.

Ընտանեկան և սոցիալական նպաստների, եռամսյակային հրատապ օգնության ամսական չափերը 2023 թվականի հունվարի 1-ից կդառնան 20,000 դրամ (18,000 դրամի փոխարեն), իսկ անապահովության միավորը կպահպանվի 2022 թվականի համար սահմանված չափով՝ 28.00:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, մեկտեղ նշելով, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից նպաստների չափերը նախատեսվում է վերանայել՝ պայմանավորված ընտանիքի սոցիալական (անապահովության) գնահատման նոր համակարգի գործարկմամբ։   

Անապահովության գնահատման նոր մոտեցմամբ նպաստի իրավունք ստացած բնակչությունը կստանա այնքան նպաստ, որը նրանց եկամուտների մակարդակը կհավասարեցնի նվազագույն պարենային զամբյուղին։