Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Քրիստոսի արձանը լուսավորվել է Բրազիլիայի դրոշի գույներով՝ ի հիշատակ Պելեի


09:13 , 30 դեկտեմբեր, 2022

Tert.am-ը գրում է.

Ռիո դե Ժանեյրոյի և Բրազիլիայի խորհրդանիշ Հիսուս Քրիստոսի արձանը լուսավառվել է Բրազիլիայի դրոշի գույներով՝ ի հիշատակ Պելեի։

Globo-ի փոխանցմամբ՝ պատմական հուշարձանը կլուսավորվի ամբողջ գիշեր։

Էդսոն Արանտիս դու Նասիմենտուն, կամ պարզապես Պելեն, ծնվել է Տրես Կորասոյնսում, որը գտնվում է Մինաս Ժերաիսում, 1940 թվականի հոկտեմբերի 23-ին։ Իր կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Բաուրու» (1950-1955 թվականներ), «Սանթոս» (1956-1974 թվականներ) և Նյու Յորքի «Կոսմոս» (1975-1977 թվականներ) թիմերում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: