Իրանցի շախմատիստուհին միջազգային մրցաշարին մասնակցել է առանց հիջաբի


00:14 , 29 դեկտեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է.

Իրանցի շախմատիստուհի Սառա Խադեմը, նույն ինքը՝ Սարասադատ Խադեմալշարիեն, միջազգային մրցաշարին մասնակցել է առանց պարտադիր հիջաբի, հայտնում է CNN-ը՝ հղում անելով իրանական Jamaran լրատվական գործակալությանը։

Ղազախստանում ՖԻԴԵ-ի արագ և կայծակնային խաղի աշխարհի առաջնությանը Խադեմը հայտնվել է առանց հիջաբի, որը պարտադիր է իրանական դրես-կոդի համաձայն։ Նա դարձավ առաջին մարզուհին, ով այս քայլին դիմեց Իրանում հակակառավարական ցույցերի սկզբից ի վեր։