Պարզվել է, թե ում են պատկանել ոսկե ձուլակտորները


17:35 , 27 դեկտեմբեր, 2022

Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալների հիման վրա մայրաքաղաքում իրականացրել են հատուկ օպերացիա։

Հատուկ օպերացիան կրել է «Ինչպես սրբել դատախազի տունը ու այնտեղից տանել 700 հազար դոլարի ոսկյա ձուլակտրոներ» անվանումը։

Shamshyan.com-ի տեղեկությունննրով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորներից մեկը օպերատիվ տեղեկություններ է ստանում, որ Լիա Մնացականյանի հոր՝ Վոլոդյա Մնացականյանի, և եղբոր՝ Արա Մնացականյանի, մահվանից հետո, այս տարվա մարտի 22-ին, ժառանգության վկայագրով Լ․ Մնացականյանին փոխանցված Երևանի Արաբկիր վարչական շրջանի Օրբելի Եղբայրեր փողոցի շենքերից մեկի 2 բնակարաններում հոկտեմբեր ամսվա սկզբներին մաքրուհիները, ժողովրդի լեզվով ասած՝ տուն մաքրողները, տան մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ տներից գողացել են 12․5 կգ քաշով տարբեր տեսակի ոսկյա ձուլակտորներ։  

Տաք հետքերով պարզվում է, որ նրանցից մեկը Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Աննա Թադևոսյանն է, իսկ մյուսը Երևանի բնակիչ 38-ամյա Սուսաննա Ոսկանյանը։  Եվ հաշված ժամերի ընթացքում Արաբկիրի ոստիկանները հայտնաբերում են մաքրուհիներին, ինչպես նաև գողոնը։ Եվ նրանց, գողոնով հանդերձ, տեղափոխում են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վ․ և Ա․ Մնացականյանները կենդանության օրոք աշխատել են Գլխավոր դատախազության համակարգում և դատարաններում։ Իսկ գողացված ոսկյա ձուլակտորների արժեքը կազմում է մոտ 700 հազար դոլար։