Վրաերթ՝ Գեղարքունիքում․ ՌԴ քաղաքացին հայտնվել է «Range Rover»-ի և «Վազ 2106»-ի արանքում. նա մահացել


22:39 , 24 դեկտեմբեր, 2022

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Սոս Պ-ն Գանձակ բնակավայրի Տիգրան Մեծի փողոցում իր վարած Range Rover մակնիշի ավտոմեքենայով  վրաերթի է ենթարկել ՌԴ քաղաքացի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Դավիթ Կ-ին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Նշվում է, որ Դավիթ Կ-ն Range Rover-ի կողմից վրաերթի ենթարկվելուց հետո մնացել է կայանված Վազ 2106 և Range Rover մակնիշի ավտոմեքենաների արանքում։

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայրում զննություն էին կաատարում քննիչները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Գավառի բաժին, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։