«Անասելի ցավ եմ ապրում Արցախի ու նրա ժողովրդի համար»․ Արմինկան անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին


18:57 , 24 դեկտեմբեր, 2022

ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Արմինկան ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում նոր գրառում է կատարել՝ ադրադառնալով Արցախի և արցախցիների շրջափակման մեջ լինելուն։

«Ես անասելի ցավ եմ ապրում Արցախի ու նրա ժողովրդի համար։ Շատ լավ գիտեք, որ երբեք անտարբեր չեն եղել: Չգիտեմ՝ ինչ անել, անկեղծ։ Ի՞նչ ասել, ու՞մ դիմել, որպեսզի ձայնս լսելի լինի․․․ Ի՞նչ անենք, ո՞վ գիտի»։

Հիշեցնենք, որ արդեն 13 օր է, ինչ փակ է Լաչինի միջանցքը. մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատրվակով վրաններ են տեղադրել` արգելափակելով Արցախի բնակչության տեղաշարժը: