Խաղաղության պայմանագրի քննարկումն իրականացվում է անմիջապես Բաքվի և Երևանի միջև. ՌԴ ԱԳՆ-ն չի մեկնաբանել` ինչպես է պայմանագրում առաջարկվում լուծել ԼՂ կարգավիճակի հարցը


13:57 , 24 դեկտեմբեր, 2022

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը չի մեկնաբանել, թե ինչպես է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում առաջարկվում լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

«Ցանկանում եմ ընդգծել, որ խաղաղության պայմանագրի քննարկումն իրականացվում է անմիջապես Բաքվի և Երևանի միջև»,- «ՌԻԱ»-ին տված հարցազրույցում ասել է նա։

Փոխարտգործնախարարը նշել է, որ Մոսկվան միայն օգնություն է ցուցաբերում կողմերին, ինչպես արձանագրված է Սոչիի եռակողմ հայտարարության մեջ։
 
«Նման զգայուն թեմայի շուրջ բանակցությունները բացառապես գաղտնի են, մենք իրավունք չունենք մեկնաբանել դրանց բովանդակությունը, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ, դա միայն կվնասի գործին»,- ասելէ նա։