Արցախի «Արևիկ» բուժմիավորման նորածնային և ռեանիմացիոն բաժանմունքներում գտնվող 11 երեխայից մեկը` 4 ամսական փոքրիկը, այսօր տեղափոխվել է Հայաստան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նշենք, որ երեխայի վիճակը ծանր է։
«Այսօր մենք միջնորդել ենք, որ 4 ամսական երեխան տեղափոխվի Հայաստան, քանի որ կարիք ունի անհապաղ բժշկական աջակցության։ Երեխայի ուղեկցում են ծնողները, անհրաժեշտ բժշկական անձնակազմը»,–ասաց Ամատունին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: