Չավուշօղլուն և Բլինքենը հեռախոսազրույց են անցկացրել


14:56 , 23 դեկտեմբեր, 2022

Armenpress.am-ը գրում է.

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Hurriyet-ը:

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական հարաբերություններում առկա զարգացումները, «հացահատիկային համաձայնագրի» իրականացումը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը, F-16-երի գնումների գործընթացը։ Քննարկվել են նաև Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները»,-ասվում է հաղորդագրության մեջ: