Շիրակի մարզի պարեկները վարորդի մոտ պահվող թմրանյութ են հայտնաբերել


23:51 , 22 դեկտեմբեր, 2022

Armenpress.am-ը գրում է.

Դեկտեմբերի 20-ին ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի առաջին դասակի պարեկները բացահայտել են ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար պարեկները Մադոյան փողոցում կանգնեցրել էին «Ֆորդ» մակնիշի մի ավտոմեքենա: 30-ամյա տղամարդը հայտնել էր, որ մեքենայում թմրամիջոց է պահում: Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջական կասկածանքով տղամարդը հրավիրվել է ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ էլ ներկայացրել կաթուցիչ, որի պատերին մարիխուանայի նմանվող զանգվածի հետքեր են եղել:

Ձերբակալվածի հայտնածով՝ ներկայացվածը թմրամիջոց է, որը պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից և օգտագործել էր ձերբակալման օրը:
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: