Քիչ առաջ ահազանգեր են ստացվել, որ Երևանի 10 ուսումնական հաստատություններում ռումբեր են տեղադրված


13:50 , 22 դեկտեմբեր, 2022

Քիչ առաջ ահազանգեր են ստացվել իրավապահ մարմիններում, որ Երևանի թվով 10 ուսումնական հաստատություններում ռումբեր են տեղադրված, հաղորդում է Shamshyan.com-ը:

Այս պահին համապատասխան մարմինների ծառայողները ստուգումներ են իրականացնում Մոսկովյան փողոցում գտնվող Պուշկինի անվան դպրոցում, Թբիլիսյան խճուղում գտնվող «Այգ» կենտրոնում, ինչպես նաև մի քանի այլ ուսումնական հաստատություններում։

Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը պարզում են ահազանգերի հեղինակների ինքնությունը, և կա վարկած, որ հերթական կեղծ ահազանգերն են։

Նշված տարածքներում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներն ու տարածքային ոստիկանության բաժինների ծառայողները։