Աննա Հակոբյանին պատկանող ՍՊԸ–ն չի վճարել հարկերը․ «Հրապարակ»


09:04 , 22 դեկտեմբեր, 2022

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող «Մեր տպարանը» ՍՊԸ-ն դեռեւս 2020 թվականին իրականացված գործունեության ընթացքում, պարզվում է, չի կատարել օրենքով սահմանված հարկային պարտավորությունները: Պաշտոնական հայտարարությունների հրապարակման azdarar.am կայքում մի հայտարարություն վերաբերում է այս տպարանին, որի նկատմամբ ՊԵԿ իրավաբանական վարչությունում վարչական վարույթ է հարուցվել։ Կայքում տեղադրված է «Մեր տպարանը» ՍՊԸ-ի հարկային պարտավորությունների ցանկը եւ ծանուցված է վարչական վարույթի մասին: Ծանուցագրում մասնավորապես նշված է. «Հայտնում ենք Ձեզ, որ, ըստ հարկային մարմնում առկա անձնական հաշվի քարտի տվյալների, չկատարված ընդհանուր հարկային պարտավորություններից 1796575 դրամ գումարը, այդ թվում ապառք` 1765829 դրամ, տույժ՝ 30746 դրամ, տուգանք՝ 0 դրամ…»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ՀԴՄ կտրոնների եւ հարկերը վճարելու թեմայով բազմաթիվ
ելույթներ է ունեցել եւ անգամ ԱԱԾ ին է հանձնարարել՝ զբաղվել դրանով, սակայն սեփական
կնոջը, փաստորեն չի կարողացել բացատրել որ,հարկային պարտավորությունները հարկավոր է
կատարել, անկախ նրանից՝ դու վարչապետի կին ես, թե խոշոր օլիգարխ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։