Ադրբեջանցի «բնապահպանները» թույլ չեն տվել ռուս խաղաղապահների ավտոշարասյանն անցնել (Video)


22:16 , 21 դեկտեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է.

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել Twitter-ի իր էջում՝ ներկայացնելով, թե ինչպես են ադրբեջանցիները հրաժարվում ճանապարհ տալ ռուս խաղաղապահների ավտոշարասյանը։

«Ռուս խաղաղապահը դիմում է այսպես կոչված ադրբեջանցի «բնապահպաններին»՝ ռուս խաղաղապահների ավտոշարասյան անցման համար Լաչինի միջանցքում ճանապարհը բացելու խնդրանքով։

Մերժում ստանալով՝ նա հրամայում է ավտոշարասյանը ետ դառնալ և հեռանալ։

Ադրբեջանական կեղծ նարատիվի հերթական ապացույցը»,- գրել է Ստեփանյանը։