Արարատ Միրզոյանը վաճառել է բնակարանը


19:37 , 21 դեկտեմբեր, 2022

Hraparak.am-ը գրում է.

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2021 թվականին Շենգավիթ համայնքում գտնվող բնակարանը վաճառել է:

Գնորդները Սարգիս Ռուբիկի Սարդարյանը և Լյուդմիլա Սուրենի Բարսեղյանն են:

Ըստ տեղեկությունների, բնակարանը վաճառել են շուրջ 70.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ Արտաքին գործերի նախարար: