ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կքննարկի իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ


11:56 , 20 դեկտեմբեր, 2022

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երեքշաբթի, Հայաստանի հարցապնդմամբ, նիստ կանցկացնի Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին գտնվող շրջանի իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին երեքշաբթի նշվել է խորհրդի աշխատանքի ծրագրում։

Ինչպես ճշտել է ՏԱՍՍ աղբյուրը, ուշադրության կենտրոնում է լինելու իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անցած շաբաթ այցելել էր Նյու Յորք եւ հանդիպել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հետ։ Միրզոյանը բարձրացրել է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի թեման։