Ադրբեջանի կողմից սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 224 է, անհետ կորածների թիվը՝ 3-ը. ՔԿ


19:02 , 19 դեկտեմբեր, 2022

Pastinfo.am-ը գրում է․

Սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 224 է, անհետ կորածների թիվը՝ 3-ը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Նրա փոխանցմամբ՝ զոհված զինծառայողների իքնությունը պարզվել է, նույնականացման գործընթացն ավարտվել է:

«Բազամկողմանի քննություն է իրականացվում յուրաքանչյուր զոհի մահվան հանգամանքները պարզելու գնահատական տալու համար»,- նշեց Աբրահամյանը: