ԵՄ առաքելությունը չի այցելել Լաչինի միջանցք․ Տոյվո Կլաար


23:37 , 16 դեկտեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է.

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկնաբանել է տեսանյութը, որում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայացուցիչները դիտարկում են դեպի Լաչինի միջանցք տանող ճանապարհը:

Այդ պահին պարեկությունը գտնվել է հայ-ադրբեջանական սահմանից 1,2 կմ հեռավորության վրա գտնվող անցակետի մոտ, նշել է նա։

«ԵՄ դիտորդական առաքելությունն իր մանդատի համաձայն աշխատում է բացառապես Հայաստանի տարածքում և միջանցք չի մտել»,- գրել է Կլաարը Twitter-ում։