Մեր ազգի մի մասը Արցախից քյար չունի, դրա համար էլ սենց անտարբեր ա. այ, եթե ամեն տարի Արցախից մի կիլո լոբի տային ստամոքսի գերի այդ հային, հիմա իրանց կպատռեին Արցախի համար


12:14 , 14 դեկտեմբեր, 2022
Եթե Հայաստանում բնակվողներին Արցախից ամեն տարի, օրինակ, մի կիլո լոբի տային, դուք կտեսնեիք, թե ոնց նրանք այսօր կռիվ կտային Արցախի պահպանության համար։ Ստամոքսի գերի զանգվածի համար «հող», «հայրենիք», «արյուն», դրանք սին հասկացություններ են։ Փորը կուշտ լինի, տեղը՝ տաք, մնացածը հեչ։ Մոտավորապես կովի հոգեբանությամբ էլի։
Սա է այսօրվա անտարբերության, այսօրվա անհոգության պատճառներից մեկը. մեծ մասը Արցախից քյար չի ունեցել ու չունի, Արցախով փորը չի լցրել, դրա համար իրանց համար հիմա մեկ ա, թե ինչ կլինի Արցախի ու արցախցու հետ...