Ադրբեջանցի ոստիկանները ևս հայտնվել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին


18:18 , 13 դեկտեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է.

Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանցի էկոակտիվիստների բողոքի ակցիայի վայր են ժամանել ադրբեջանցի ոստիկաններ։ Ավելի վաղ այնտեղ էին եկել նաև Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողները:

Հակառակորդի լրատվամիջոցները հաղորդում են, որ այսպես կոչված «բնապահպան ցուցարարները» ծափահարություններով են դիմավորել իրավապահներին։