Բաքվի կողմից Արցախի շրջափակման դեմ բողոքի ակցիան Երևանում՝ ուղիղ


16:09 , 13 դեկտեմբեր, 2022

Ադրբեջանցիները երեկվանից փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Բազմաթիվ քաղաքացիներ մնացել են ճանապարհի տարբեր կողմերում։

Այսօր Երևանում ընթանում են բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցները մտադիր են լինել ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի, դեսպանատների մոտ՝ պահանջելով Ադրբեջանին ստիպել դադարեցնել Արցախի շրջափակումը։